Հունաստանի ընտրանու ֆուտբոլիստը հայաստանի դեմ խաղում մեծ ակնկալիքներ ունի

Armenpress 19:20, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Միխալիս Բակակիսը վստահ է` Հայաստանի դեմ խաղում հույները փորձելու են իրենց խաղը ցուցադրել:

«Մենք հիշում ենք նախորդ խաղի արդյունքը, սակայն մեզ վրա լավ աշխատել ենք: Մենք ձգտելու ենք մեր խաղը ցուցադրել: Այն ֆուտբոլիստները, ովքեր հրավիրել են հավաքականը ձգտելու է նվիրված խաղալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆուտբոլիստը:

Բակակիսի խոսքով` նոր մարզիչ Հունաստանի հավաքականին նոր օրենքներ է բերել և նոր կանոնադրություն:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am