1000х90.jpg (78 KB)

Թանգարանները գրավիչ են մնում կողոպտիչների համար

Armenpress 17:34, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության գերժամանակակից համակարգերը թույլ չեն տալիս ամբողջովին կանխել գողությունները թանգարաններից, որոնք եղել եւ գրավիչ են մնում մշակութային արժեքների կողոպտիչների համար, ովքեր համոզված են, որ դրանք վատ են պահպանվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Ռուսական պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսեւը:

Աղմկահարույց հանցագործություն Է տեղի ունեցել հունվարի 27-ին. նշանավոր բնանկարիչ Արխիպ Կուինջիի «Այ-Պետրի: Ղրիմ» կտավը՝ Ռուսական թանգարանի հավաքածուից, Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդեսից դուրս Է հանել սեւազգեստ մի երիտասարդ. նրան ոչ ոք չի խանգարել: Հաջորդ առավոտյան ՌԴ ՆԳ նախարարությունը հայտարարել Է հափշտակության մեջ կասկածվողին ձերբակալելու մասին, կտավը գտել են Մերձմոսկվայի Օդինցովյան շրջանում, շենքի նկուղային մասում, այն փաթաթված Էր կիսավերարկուով: Ծնունդով Թեոդոսիայից Դենիս Չուպրիկովը, որը ձերբակալությունից առաջ քաղաքացիական կնոջ ու երեխայի հետ ապրում Էր Մոսկվայի մարզում գտնվող բնակարանում, հետաքննության ընթացքում իրեն մեղավոր Է ճանաչել եւ հայտարարել, որ ցանկանում Էր «ուշադրություն գրավել»:

«Նման իրավիճակից ապահովագրված չԷ աշխարհի թանգարաններից եւ ոչ մեկը, եւ արվեստի ստեղծագործությունների առավել աղմկահարույց հափշտակությունները հենց կատարվել են այնտեղից, որտեղ անվտանգության համակարգը եղել Է ամեն տեսակի գովեստներից վեր: Ցավոք, թանգարանները միշտ գրավիչ են եղել ու այդպիսին են մնում նաեւ այդ իմաստով, որովհետեւ գոյություն ունի պատրասք, որ դրանք լեփ-լեցուն են արժեքներով, որոնք այնքան վատ են պահպանվում, որ չի գողանա միայն ծույլ մարդը»,-ասել Է Գուսեւը:

Նա հավելել Է, որ այն բանից հետո, երբ Կուինջիի «Այ-Պետրի: Ղրիմ» կտավը Ռուսական թանգարան վերադարձավ հափշտակվելուց հետո, այցելուները դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն դրսեւորեցին:

«Բայց ես կնախընտրեի, որ Կուինջիի ստեղծագործության նկատմամբ ուշադրությունը կախված լիներ, ոչ թե նրա աշխատանքների հափշտակումներից, այլ դրա առաջմղման հարցում թանգարանի աշխատողների ջանքերից»,- նշել Է Գուսեւը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am