Վենետիկում հեղեղումների նոր ալիք Է սպասվում

Armenpress 16:05, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպասվում Է, որ Վենետիկի շրջանում ծովի մակարդակը կհասնի նոր բարձրակետի՝ 125 սանտիմետրի, ինչը կրկին կբերի քաղաքի մասնակի հեղեղման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տեղեկատվության ծառայությունը:

Վերջին կես դարի ընթացքում ծովի մակարդակի մինչեւ 187 սանտիմետր առավելագույն բարձրացումից հետո, ինչը նոյեմբերի 13-ին հանգեցրեց կղզային Վենետիկի տարածքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի տաճարը, ջրի մակարդակն իջել Է մինչեւ անվտանգ 80 սանտիմետր: Սակայն 1966 թվականից հետո խոշորագույն ջրհեղեղի հետեւանքները վերացված չեն: Փակ են մնում բազմաթիվ դպրոցներ, թանգարանների մեծամասնությունը եւ մի քանի հասարակական հաստատություններ:

Ինչպես հայտարարել Է Վենետիկ այցելած Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, օրվա ընթացքում կկայանա Նախարարների խորհրդի նիստը, որտեղ արտակարգ դրության ռեժիմ կհայտարարվի բնական աղետի պատճառով: «Մենք իսկույն դեկրետ կընդունենք քաղաքացիների վնասների փոխհատուցման համար միջոցներ հատկացնելու մասին: Մասնավոր անձանց համար նախատեսված Է 5 հազար եվրո, ընկերությունների ու խանութների համար՝ 20 հազար եվրո: Հետագայում պլանավորվում Է քննարկել մյուս դեպքերը եւ գնահատել վնասի չափը հետագա փոխհատուցման համար»,-նոյեմբերի 14-ին հայտարարել Է վարչապետը Վենետիկից Հռոմ մեկնելուց առաջ: Քաղաքի եւ մարզի իշխանությունները ծովի մակարդակի բարձրացումից վնասը գնահատում են հարյուր միլիոններով, ԶԼՄ-ներից մի քանիսը մինչեւ 1 մլրդ դոլար գումար են նշում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am