1000х90.jpg (78 KB)

ՀՀ-ից իրականացվող թռիչքների ուղղությունները կավելանան, ոլորտում հեղափոխություն կլինի

Armenpress 13:15, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ: Կառավարության նիստում այդ մասին նշեց Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: 

«Ունենք հաստատված ութ նոր ուղղություններ, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացումը՝ դրանց թիվը կլինի տասից ավելի: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ռևազյանը: Նրա խոսքով՝ «Ryan Air»-ն արդեն հաստատել է չորս ուղղություն, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը:  Վերջինս առաջիկա հունվարին 2-ական չվերթեր է իրականացնելու գերմանական ու իտալական 2-ական ուղղություններով:          Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը: «Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի», - ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am