Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտնել Է Բրազիլիայում դեսպանության հետ կապված իրադրության կարգավորման մասին

Armenpress 12:33, 14 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել Է, որ մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում երկրի դեսպանություն, դրա տարածքից հեռացել են «խաղաղ ճանապարհով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել Է Twitter-ում: Ավելի վաղ բրազիլացի պատգամավոր Գլաուբեր Բրագան սոցցանցերում տարածված տեսանյութում հայտնել Էր, որ Խուան Գուայդոյի կողմնակիցները, որն անօրինականորեն իրեն հռչակել Է Վենեսուելայի նախագահ, հեռացել Է Բրազիլիայում երկրի դեսպանությունից 12 ժամ դրա տարածքում գտնվելուց հետո:«Մենք հայտարարում ենք, որ մի խումբ մարդիկ, որոնք բռնի կերպով թափանցել են Բրազիլիայում մեր դեսպանություն (բրազիլական մայրաքաղաքում), մեր երկրի տարածքը եւ օբյեկտները խաղաղ ճանապարհով լքել են իշխանությունների ղեկավարությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բրազիլական հասարակական շարժումներին նրանց վճռական աջակցության համար»,-գրել Է Արեասան: Վենեսուելայում հունվարի 21-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զանգվածային բողոքներ Էին սկսվել անմիջապես նրա երդմնակալությունից հետո: Ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն անօրինականորեն իրեն հռչակել Էր պետության ժամանակավոր ղեկավար: Արեւմուտքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան եւ ԱՄՆ-ը, հայտատարեցին Գուայդոյին ճանաչելու մասին: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրները պաշտպանել են Մադուրոյին որպես օրինական նախագահ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am