Բոլիվիայի ժամանակավոր նախագահը նշանակել Է 20 նախարարներից 11-ին

Armenpress 11:47, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն Է դարձել Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ Է եղել նոր կառավարության ձեւավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Los Tiempos-ը: Հրատարակությունը նշում Է, որ նոր կաբինետի կազմում տեղ են գտել երեք կանայք:

Նա արտաքին գործերի նախարար Է նշանակել նախկին դիվանագետ Կարեն Լոնգարիկին, պաշտպանության նախարար՝ Ֆեռնանդո Լոպես Խուլիոյին, Էկոնոմիկայի նախարար՝ Խոսե Լուիս Պարադային, ներքին գործերի նախարար՝ Արտուրո Մուրիլիոյին: Զինված ուժերի՝ պաշտոնը թողած գլխավոր հրամանատարի փոխարեն, որը Մորալեսից պահանջել Էր հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից, նշանակվել Է Կառլոս Օրելյանե Սենտելյասուն: Բոլիվիայի կառավարությունում 20 նախարարական պաշտոններում ներկա դրությամբ նշանակվել են 11 նախարարներ: Անիեսը հայտնել Է, որ կառավարության նոր կազմն անցումային բնույթ Է կրում: Բոլիվիայի նախագահ Մորալեսը, իսկ այնուհետեւ նաեւ երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը, իրենց հրաժարականների մասին հայտարարել Էին նոյեմբերի 10-ին՝ բողոքներից եւ քաղաքական ճգնաժամից 19 օր անց, որոնք երկրում սկսվել Էին հոկտեմբերի 20-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց ժամանակ գրանցվել եւ հաստատվել են խարդախությունների փաստեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am