Մորալեսը Հռոմի պապին եւ ՄԱԿ-ին խնդրել Է Բոլիվիային օգնել դուրս գալու քաղաքական ճգնաժամից

Armenpress 11:12, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել Է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին եւ Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին Է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին եւ կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում Է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունն սպառնում Է կյանքին եւ սոցիալական հաշտությանը»,- գրել Է նա իր Twitter-ում: Ավելի վաղ Մորալեսը կոչ Է արել «երկխոսության, որին մասնակցեն բոլորը՝ հասարական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am