Իսրայելը եւ «Իսլամական ջիհադը» զինադադար են համաձայնեցրել. AFP

Armenpress 10:48, 14 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին այդ մասին հաղորդել Է AFP-ն` վկայակոչելով աղբյուրներ:Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածում զինադադարն ուժի մեջ Է մտել տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով (07:30-ին) եւ դարձել Է Եգիպտոսի միջնորդական ջանքերի արդյունքը: Նոյեմբերի 13-ի երեկոյան Իսրայելի հետ հնարավոր զինադադարի քննարկման համար Կահիրե Է ժամանել «Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղար Զիյադ ան Նահալյան: Մինչ այդ Թել Ավիվից Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցություններում միջնորդ ծառայող Եգիպտոսի մայրաքաղաք Էր ժամանել Մերձավոր Արեւելքի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը՝ կողմերի միջեւ հրադադարի հասնելու փորձերի նպատակով: Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ Է դարձել արդեն առնվազն 32 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am