1000х90.jpg (78 KB)

Ոստիկանությունը հայտնում է Դսեղ գյուղի հարակից անտառից ապօրինի ծառահատման դեպքի բացահայտման մասին

Armenpress 21:57, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ի գիշերը կասկածանքով բաժին բերման են ենթարկել  Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրա վարած «Ֆորդը», որը բարձված է եղել 3 խորանարդ մետր փայտանյութով,  տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ «Պարզվել է, որ հաճարենիները հատվել են Դսեղ գյուղի հարակից անտառից։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am