1000х90.jpg (78 KB)

Աֆղանստանի նախագահի ընտրությունների արդյունքների նախնական հայտարարումը հետաձգվել Է

Armenpress 14:50, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը վերստին հետաձգվել Է: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, նոյեմբերի 13-ին այդ մասին հայտարարել Է երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի անդամ Օրանգ Զեբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «քվեարկության նախնական արդյունքների հայտարարումը, որը պետք Է տեղի ունենար նոյեմբերի 14-ին, հետաձգվում Է: Զեբը հայտնել Է, որ հետաձգման պատճառ Է դարձել «ընտրողների ձայների վերահաշվման հարցերի շուրջը ծագած լարվածությունը»:

Սեպտեմբերի 28-ին Աֆղանստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Անկախ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեատուփերի մոտ Է եկել ձայնի իրավունք ունեցող գեթե 2,6 միլիոն մարդ: Քվերակությանը կարող Էր մասնակցել 9,7 միլիոն գրանցված ընտրող:

Սկզբնապես ընտրությունների նախնական արդյունքները պետք Է հայտարարվեին հոկտեմբերի 19-ին: Սակայն այնուհետեւ Անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Խավա Ալամ Նուրիստանին հայտարարել Է հետաձգման մասին եւ նոյեմբերի 14-ը հայտնել ընտրությունների նախնական արդյունքների հրպարակման նոր ժամեկտ: Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակման նոր ժամկետն առայժմ հայտարարված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am