ԲՀԿ-ն 2020 թ. պետական բյուջեն հեղափոխական չի համարում

Armenpress 14:20, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«2020 թ. պետական բյուջեն ամենևին հեղափոխական չենք համարում, և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այս բյուջեով մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի մոտ առաջացել են: Այս բյուջեով տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ»,- ասաց Մելքումյանը:

Ազգային ժողովը 2020 թ. պետական բյուջեի նախագիծը կքննարկի նոյեմբերի 12-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստերի ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am