1000х90.jpg (78 KB)

Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի շախմատային մրցաշարում երրորդն է  

Armenpress 14:17, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը պորտուգալական միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայում ավարտված Ֆիգեյրա դա Ֆոս մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող է դարձել Լեհաստանը ներկայացնող Մաչեյ Կլեկովսկին: Մրցաշարին մասնակցում էին 45 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am