ԱԺ-ն քննարկում է ՋՕԸ-երի գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրենքի նախագիծը

Armenpress 10:31, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր սահմանող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցի քննարկումն ընդհատվել էր նոյեմբերի 12-ի ԱԺ նիստում:

«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ հեղինակի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների եւ կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am