ԱԺ-ն ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագիծը

Armenpress 10:28, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն նոյեմբերի 13-ի ԱԺ նիստում ընդունվեց 100 կողմ ձայնով:

Ջրի ազգային խորհրդի լուծարումից հետո կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:

Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերը օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am