Ռաֆայել Վահանյանը հաղթանակով մեկնարկեց վետերանների աշխարհի առաջնությունում  

Armenpress 10:14, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել վետերանների աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայում մեկնարկած վետերան շախմատիստների աշխարհի  առաջնության մեկնարկում Մ50 տարեկանների մրցաշարում Արտաշես Մինասյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, իսկ Ռաֆայել Վահանյանը Մ65 տարեկանների մրցախաղում հաղթանակ է տարել:

Վետերանների առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 23-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am