Իսրայելի բանակը հայտնել Է Գազայի հատվածից հրթիռների արձակման մասին

Armenpress 09:55, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 13-ի առավոտյան Գազայի հատվածից մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Այդ մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակը: «Գազայի հատվածից հոծախումբ հրթիռակոծում Իսրայելի ուղղությամբ»,- ասված Է Twitter-ում բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանությունը Գազայից արձակված մի քանի հրթիռներ Է կալանել Բեյթ Շեմեշ քաղաքի եւ հրեական պետության հարավի մի քանի բնակավայրերի երկնքում:

Նոյեմբերի 12-ին իսրայելացի զինվորականները հայտնել են Գազայի հատվածի տարածքից Իսրայելի դեմ արձակված 190 հրթիռների մասին:

Նրանց տվյալներով՝ «Երկաթե գմբեթը» խոցել Է հրթիռների շուրջ 90 տոկոսը, որոնք վտանգ Էին ներկայացնում խաղաղ բնակիչների համար: Հրթիռների կեսն ընկել Է բաց տեղանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am