Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ

Armenpress 21:53, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 12-ին, ժամը 17:49-ին տեղեկություն է ստացել, որ  նոյեմբերի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի «Կատար քար» և «Գնգի ղաշ» կոչվող հանդամասերի միջնամասում հայտնաբերված երկու չպայթած արկի տարածքը սահմանազատելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ տրամաչափի երկու արկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները սահմանազատել են տարածքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am