1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Տապանաքա՞ր», թե՞ երախտիքի տուրք արժանավորներին

Armenpress 21:20, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանն ապրել է Տերյան 19 շենքում: Այս մասին վերը նշված հասցեում որեւէ հիշատակում չեք տեսնի: Թեեւ հայ կինոյի տաղանդաշատ գործչի մահվանից անցել է արդեն մոտ 5 տարի, սակայն «Այստեղ է ապրել Կարեն Ջանիբեկյանը» վերտառությամբ՝ դերասանի հիշատակը հավերժացնող որեւէ գրություն կամ հուշատախտակ դեռեւս չկա:

Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենում նշանավոր գործիչներին նվիրված հուշատախտակների եւ հուշարձանների իրականացման կարգը: Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ հուշարձանների տեղադրման պարագայում Երեւանի ավագանու դերը հուշարձանի իրականացման գաղափարը քննարկելն է` համայնքի ավագանու  եւ/կամ ընտանիքի անդամների հետ: Հուշարձան, այս պարագայում՝ հուշատախտակ տեղադրելու միջնորդությունը ներկայացվում է Երեւանի քաղաքապետարան, ապա ուղարկվում է ավագանուն: «Ավագանին որոշում է` առարկություններ ունի, թե ոչ: Այն կրկին հետ է «գնում»՝ քաղաքապետի որոշմանը: Եթե նա որոշում է հարցը բերել օրակարգ, այս դեպքում արդեն ավագանին քննարկում է նախագիծը: Ընթացակարգը սա է: Եթե Կարեն Ջանիբեկյանի համար պետք է հուշատախտակ տեղադրել, առաջին քայլը` քաղաքապետարան միջնորդություն ներկայացնելն է: Ի դեպ, միայն ընտանիքի անդամի միջնորդությունը բավարար չէ: Եթե մասնագիտական հանրության ներկայացուցիչ է, պետք է լինեն դիմում կամ նամակ` որեւէ ոլորտային հաստատության կողմից: Օրինակ, եթե գրողի մասին է խոսքը, կարող է նամակ ուղարկել գրողների միությունը»,- մանրամասնեց Սաթենիկ Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` հուշատախտակ տեղադրելու վերաբերյալ քաղաքապետարանում տարիներով կուտակված դիմումներ կան: Թե ի՞նչ չափորոշիչներով է ավագանին գնահատում այս կամ այն հուշատախտակի լինել կամ չլինելը, դեռեւս կանոնակարգված չէ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am