«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը

Armenpress 21:12, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ռազմավարական ջրային պաշարները 1672 մլն խմ են, ազգային ջրային պաշարը՝ 35․855,6 մլն խմ։ Հայաստանի գետերը Կուր եւ Արաքս գետերի վտակներն են, եւ այս իմաստով այն ջրային պաշարներ «արտահանող» երկիր է: Հայաստանում տարեկան վերականգնվող ջրային ռեսուրսները 9049 մլն խմ են, այդ թվում` ՀՀ-ում ձևավորված 6859 մլն խմ ջրային ռեսուրսից 3248 մլն խմ-ն` մակերեւութային, 3611 մլն խմ-ն ստորերկրյա ռեսուրսներ են: Արաքս եւ Ախուրյան գետերով Հայաստան է հոսում 1190 մլն խմ ջուր, վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1000 մլն խմ: Ջրօգտագործման եւ բնապահպանական նպատակներով տարեկան բաց է թողնվում 3900 մլն խմ ջուր: Չօգտագործված (արտահոսք երկրից) ջրային ռեսուրները 5149 մլն խմ են: Ընդ որում, ամենամեծ արտահոսքը Դեբեդ գետից է՝ 1187 մլն խմ:

Փաստորեն, տարեկան դեպի Կասպից ծով (Ադրբեջան) է հոսում 5 մլրդ խմ ջուր, մինչդեռ տարածաշրջանի շատ երկրներ խոշոր գումարներ են ծախսում ծովի (օվկիանոսի) աղի ջրից խմելու ջուր ստանալու համար: Կարծում եմ՝ այս փաստը բավարար է, որ մենք հասկանանք տարածաշրջանի ջրային ոլորտում մեր դերի կարեւորության մասին:

Փորձագետը, որ ջրային բնագավառում շատ երկրների քաղաքականություն ու հնարավորություններ է ուսումնասիրել, պնդում է. «Հայաստանը (Արցախի հետ համատեղ) ունի հիդրոդոնորի վերածվելու եւ տարածաշրջանում ջրի գնորդներ (արաբական երկրներ, Իրան) գտնելու լավ հեռանկարներ։ Անկասկած ենք համարում, որ մոտ ապագայում Հայաստանը (Արցախի հետ համատեղ) կարող է ասպարեզ իջնել ջրային խաղացողի կարգավիճակով։ Թուրքիայի կողմից Արաքսի գետավազանում ջրային խոշոր նախագծեր իրագործելը (ջրահոսքի նվազեցումը) Հայաստանին (Արցախ) կարող է դրդել ջրամբարաշինության ծավալները մեծացնելու համար՝ Ադրբեջանի դեմ ջրային լուրջ լծակ ձեռք բերելու եւ տարածաշրջանում ջրային խաղացողի ու հիդրոդոնորի վերածվելու հեռանկարներով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am