1000х90.jpg (78 KB)

Դատարանն ընդմիջեց մեդադրող դատախազին ներկայացված՝ Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը

Armenpress 18:47, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատարանն ընդմիջեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով, որ աշխատանքային ժամը լրացել է, դատարանն ընդմիջեց այսօրվա դատական նիստը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, 13:00-ին»,- նշված է հաղորդագրությունում:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am