Արհեստական ինտելեկտին սովորեցրել են ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը

Armenpress 17:26, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի մասնագետներն արհեստական ինտելեկտին սովորեցրել են հետազոտել բիոպսիայի արդյունքները եւ անսխալ կերպով ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը: Հետագայում նրանք պլանավորում են կատարելագործել ծրագիրը, ինչի արդյունքում այն կկարողանա աշխատել ուռուցքային հիվանդությունների մյուս տեսակների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագծի մասնակիցներից մեկի՝ Տոմսկի պետական համալսարանի մամուլի ծառայությունը:

Այժմ բժիշկները շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշում են հյուսվածքների նմուշների անալիզի օգնությամբ, որոնք վերցնում են բիոպսիայի ժամանակ: Այդպիսի ախտորոշման դեպքում պացիենտի օրգանիզմից բջիջներ կամ հյուսվածքներ են վերցնում: Սովորաբար բիոպսիայի այդպիսի նմուշներով աշխատում են մի քանի մասնագետներ, որոնք ախտորոշումը կատարում են միասին:

Այդպիսի մոտեցման գլխավոր մինուսն այն Է, որ այս դեպքում որոշումն ընդունում են մարդիկ, որոնք կարող են սխալվել: Այդ խնդիրը լուծելու համար ռուսաստանցի գիտնականները մշակել են մի ծրագիր, որն ուսումնասիրել Է ախտահարված բջիջների մասին մեծածավալ տվյալները եւ այժմ կարող Է դրանք առողջներից առանձնացնել: Նա կարող Է հարյուրտոկոսանոց ճշգրտությամբ տարբերել առողջ հյուսվածքները եւ նրանք, որոնք ախտահարել են ադենոկարցինոման՝ շագանակագեղձի չարորակ ուռուցքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am