1000х90.jpg (78 KB)

Տաջիկստանը ներդնում է արտահանման և ներմուծման գործընթացների «Մեկ պատուհանի» հայաստանյան փորձը

Armenpress 16:42, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում օրեր առաջ մաքսային մարմնի ղեկավարության, նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկատերերի մասնակցությամբ ներկայացվեց «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի» փորձնական փուլը, որը տարիներ առաջ նախագծվել և ներդրվել է Հայաստանում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Տաջիկստանի «Խովար» ազգային լրատվական գործակալությունը:

Վերոնշյալ «Մեկ պատուհան համակարգը» մշակվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում՝ հայկական IUnetworks ընկերության կողմից` բարելավելու միջսահմանային ծառայությունների գործընթացը՝ համաձայն որի արտոնագրման փաստաթուղթը և վկայագրերը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին կներկայացվի էլեկտրոնային տեսքով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am