Financial Times թերթի գլխավոր խմբագիրը թողնում Է պաշտոնը

Armenpress 16:29, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Financial Times թերթի գլխավոր խմբագիր Լայոնել Բարբերը, որն այդ պաշտոնում աշխատել Է 14 տարի, պաշտոնաթող Է լինում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին այդ մասին հաղորդվում Է հրատարակության կայքում:

Ինչպես նշվում Է, 64-ամյա Բարբերը թերթի կոլեկտիվին հղած Էլեկտրոնային նամակում հայտնել Է, որ իր պաշտոնից կհեռանա հաջորդ տարվա հունվարին: «Երբ ես դարձա գլխավոր խմբագիր, խոստացա վերականգնել Financial Times-ի ռեպորտաժի եւ լրագրողական մեկնաբանության ոսկե ստանդարտները, ինչպես նաեւ օգնել տնօրենների խորհրդին ստեղծելու կայուն եւ շահութաբեր գործարարություն»,- մեջբերվում Է Բարբերի խոսքը թերթի կայքում:

Ինչպես ընդգծել Է նա, Financial Times-ում աշխատանքն իր համար «հազվագյուտ առանձնաշնորհություն եւ բավականություն» Է դարձել:

Ընդհանուր առմամբ Բարբերը Financial Times-ում տարբեր պաշտոններում աշխատել Է 34 տարի: Հրատարակության գլխավոր խմբագիր Է նշանակվել 2005 թվականին: Financial Times-ում գլխավոր խմբագրի պաշտոնը կզբաղեցնի Ռուլա Հալաֆը, որն այժմ նրա տեղակալն Է: 1888 թվեականին հիմնված Financial Times-ը՝ Լոնդոնում գտնվող կենտրոնակայանով աշխարհի առաջատար գործարար հրատարակություններից մեկն Է: Թերթի օրական տպաքանակը տպագրական տարբերակով ընթացիկ տարվաե սեպտեմբերի դրությամբ կազմել Է շուրջ 170 հազար օրինակ: 2015 թվականին հրատարակությունը ձեռք Է բերել Ճապոնիայի Nikkei մեդիակորպորացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am