Բասկետբոլ. «Արագած»-ը հաղթեց «Էրեբունի»-ին  

Armenpress 15:28, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող չեմպիոն «Արագած»-ը բասկետբոլի կանոնավոր առաջնության շրջանակում մրցեց «Էրեբունի»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդի հենց մեկնարկում «Արագած»-ն անմիջապես առավելություն ստացավ` 37:18: Երկրորդ քառորդում գործող չեմպիոնի առավելությունը մրցակցի նկատմամբ հասավ 24 միավոր տարբերության` 64:40: Հաջորդ երկու քառորդներում էլ «Արագած»-ը պահպանեց առավելությունը և հաղթեց 111:97 հաշվով:

 Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դանթե Բաիլն է, ով հավաքեց 41 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am