Գազայի հատվածից 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Armenpress 13:02, 12 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ին Գազայի հատվածից առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից 20-ը կալանվել Է «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին հաղորդել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 12-ի առավոտվանից օդային տագնապի շչակները մի քանի անգամ գործել են Թել Ավիվում, դրա արբանյակ-քաղաքներ Ռիշոն Լե Ցիոնում, Բաթ Յամում եւ Հոլոնում, ինչպես նաեւ Իսրայելի հարավի Աշդոդ եւ Աշկելոն խոշոր քաղաքներում եւ երկրի՝ Գազայի հատվածին հարող շրջաններում: Իսրայելի Kan պետական ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ Գազայից արձակված բազմաթիվ հրթիռներից մեկը նոյեմբերի 12-ին երկրի հարավում ընկել Է բնակելի տան վրա: Զոհերի մասին տեղեկավտություն չի ստացվել, շենքին վնաս Է հասցվել: Նոյեմբերի 12-ի գիշերն Իսրայելը Գազայի հատվածում հարված Է հասցրել պաղեստնյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Kan-ի տվյալներով, որը վկայակոչում Է պաղեստինյան աղբյուրներ, ալ Աթան սպանվել Է, եւս երեք հոգի վիրավորվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am