Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Armenpress 13:03, 12 Նոյեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը քննարկվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը: ԱԺ նախագահը մշտական հանձնաժողովների ղեկավարներին առաջարկել է մինչև աշխատանքային շաբաթվա վերջ ներկայացնել քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ առաջարկություններ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել նստաշրջանում ներառված և ԱԺ հերթական նիստում ներկայացվելիք օրինագծերի հանձնաժողովային քննարկումներին և խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման պլանավորման հարցերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am