Նազարբաեւն առաջարկել Է Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը կազմակերպել Ղազախստանում

Armenpress 11:16, 12 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցություններն անցկացնել Ղազախստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես հանդիպել եմ պարոն Զելենսկու հետ, լսել նրան: Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը: «…» Ես կարծում եմ, որ հարկավոր Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով «Աստանա ակումբ» դիսկուսիոն հարթակի նիստի ընթացքում: Նազարբաեւի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել Է հանդիպել «չեզոք հարթակի» վրա: Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունները մնում են լարված: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում Է երկրի հարավ-արեւելքում քաղաքացիական հակամարտությանը մասնակցելու մեջ: Մոսկվան մեղադրանքները ժխտում Է եւ պնդում, որ դրանք անընդունելի են ու անհիմն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am