Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը

Armenpress 23:10, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին առաջին մարզումն է անցկացրել նորանշանակի մարզչի ղեկավարությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախապատրաստվելով ընտրական առաջիկա հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը՝ նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Այն հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ազգային ընտրանին անցկացրեց նաև երկկողմանի խաղ։Մարզմանը մասնակցում էին հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am