1000х90.jpg (78 KB)

Ջուլֆալակյանը 7 ամիս անց մասնակցել է մրցաշարի և հաղթել

Armenpress 22:44, 11 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը մասնակցել է միջազգային մրցաշարի և հաղթել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կրասնոդարում կայացած մրցաշարում Զուլֆալակյանը տոնել է 4 հաղթանակ և նվաճել է մրցաշարի ոսկե մեդալը: «Մրցակիցներս Ռուսաստանի առաջնության գործող մրցանակակիրներն ու երիտասարդների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն էր։ Արժանացա նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Շուրջ 7 ամսվա մրցումային փորձի բացակայության պայմաններում շատ կարևոր հաղթանակ էր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզիկը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am