«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները

Armenpress 21:26, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիշի միջնակարգ դպրոցի բակը տևական լռությունից հետո վերստին լցվել է երեխաների հորդաբուխ ծիծաղով և ժպիտներով: 2016 թ. ապրիլյան ողբերգական իրադարձությունների պատճառով մարդիկ ստիպված էին ընտանիքներով հեռանալ հարազատ օջախներից և ժամանակավորապես բնակվել տարբեր վայրերում: Նրանց մի մասը բնավորվել էր Ալաշանում և, չկորցնելով նորից ծննդավայր վերադառնալու հույսը` թախանձախնդիր, կարոտով սպասում էր բարի օրվան: Եվ ահա եռամյա դեգերումներից հետո վերջապես մարդիկ Թալիշում են, իրենց նորոգ, ոմանք էլ` նոր կառուցված հարմարավետ տներում: Իսկ նորակառույց կրթօջախն իր հյուրընկալ դռներն է բացել աշակերտների առաջ:

Առօրյա հոգսերով ապրող գյուղը, որ բարեկարգվել, վերակառուցվել, միանգամայն նոր տեսք է ստացել, կարոտով պահում է թալիշցիների ճամփան` լուսավոր ու պայծառ գալիք խոստանալով նրանց: «Վերածնված Թալիշը, հայացքը ապագային հառած, մոր պես գրկաբաց ընդունում և գուրգուրոմ է իր զավակներին, թևերի տակ առնելով` ջերմացնում նրանց»,- ասում է համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը` տուն հրավիրելով բոլոր թալիշցիներին»:                 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am