Աղբանոցի վերածված Կորեայի ձորը մաքրվում է

Armenpress 17:15, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում աղբանոցի վերածված Կորեայի ձորում նոյեմբերի 9-ին անցկացվել է շաբաթօրյակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Տարածքն ամբողջությամբ մաքրվել է աղբից՝ հույսով, որ տարբեր տեսակի թափոնների անցանկալի կուտակումներ այստեղ այլևս չեն լինի։ Կրկին խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել ուշադիր և թույլ չտալ շինաղբի կուտակում դրա համար չնախատեսված վայրում»,-ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am