1000х90.jpg (78 KB)

Լավրովը Հայաստանում կհանդիպի Դիվանագիտական դպրոցի սաների և տարբեր բուհերի ուսանողների հետ

Armenpress 14:00, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ կժամանի Հայաստան:

Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am