Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում

Armenpress 12:56, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կարող է կայանալ ԱՄՆ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Morning Consult-ը: Ըստ պարբերականի ՈՒԵՖԱ-ն այժմ բանակցություններ է վարում կոմերցիոն գործընկերների հետ:  Նախնական տեղեկություններով` եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել Նյու-Ջերսիի «Մետլայֆ» մարզադաշտում:

Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա սա կլինի պատմության մեջ առաջին անգամ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվում է Եվրոպայի սահմաններից դուրս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am