Մայքլ Բլումբերգը գրանցել է թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում

Armenpress 12:29, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բլումբերգն Ալաբամա նահանգում մարտի 3-ին կայանալիք փրայմերիզի ժամանակ կմրցի մյուս դեմոկրատ թեկնածուների հետ, որոնց շարքում են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը և այլոք:

Դեմոկրատների փրայմերիզների հաղթողը հայտնի կլինի 2020 թվականի ամռանը: Հենց նա մարտահրավեր կնետի գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ով մտադիր է վերընտրվել:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am