1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպիսի բյուջե կունենանք եկող տարի

Armenpress 12:13, 9 Նոյեմբեր, 2019

«Այս օրերին տեղի ունեցան  «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Ըստ նախագծի, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 697 մլրդ դրամ կամ 3.56 միլիարդ դոլար, իսկ ծախսային մասը՝ 1 տրլն 880 մլրդ դրամ։ Բյուջեի նախագծի վերաբերյալ «ՀՀ»-ն զրուցել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հետ։ Պատգամավորի խոսքով, բյուջեի նախագիծը եւ նպատակադրումները խիստ պահպանողական են համեմատած կառավարության հռչակած նպատակադրումների եւ հռետորաբանության․ «Մենք այս տարի էլ գրանցել ենք բյուջեի եկամուտների աճ մոտ 10 տոկոսով, սակայն ծախսերի կատարման եւ պլանավորման մասով ունենք լրջագույն թերացումներ, որոնք անպատիժ չեն մնալու հետագա տնտեսական միջավայրի համատեքստում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am