Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով մահացել է երկու մարդ

Armenpress 12:00, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով մահացել է երկու մարդ: Եվս յոթը համարվում են անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

Նշվում է, որ անհետ կորածների թիվը կարող է ավելանալ:

Ավստրալիայի կոալաների պահպանությամբ զբաղվող Koala Conservation Australia կազմակերպության գնահատմամբ՝ նախորդ շաբաթ Նոր հարավային Ուելս նահանգում սկսված անտառային հրդեհներին զոհ է գնացել շուրջ 350 կոալա՝ այն դեպքում, երբ արգելանոցում նրանց ընդհանուր թիվը 500-600 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am