Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել

Armenpress 08:44, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Քյոլն»-ի հետ: Առաջին կեսից հետո «Հոֆենհայմ»-ը պարտվում էր նվազագույն հաշվով: Սակայն 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադայանը և 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով գոլի հեղինակ: Արդեն խաղավարտին ավելացված րոպեին «Քյոլն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոններն Ադամյանի նկատմամբ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լոկարդին: «Հոֆենհայմ»-ը հաղթեց 1:2 հաշվով:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը երկրորդն է մրցաշարային աղյուսակում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am