Թրամփը ցանկություն է հայտնել ներկա գտնվելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին

Armenpress 21:12, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ներկա գտնվելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի ղեկավարը այս մասին հայտնել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես հրավիրված եմ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ թեև հրավիրված է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների կիզակետային շրջանում, բայց, այնուամենայնիվ, կմտածի գնալու մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am