Նախագահ Սարգսյանն այցելել է Eco Garden Corporation գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն

Armenpress 17:12, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը եղել է Չինարի և Սյգեձոր համայնքների միջև գտնվող Eco Garden Corporation գյուղմթերքի ընդունման և պահածոյացման ձեռնարկությունում։

Նախագահը շրջայց է կատարել ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական հզորություններին։ Տնօրեն Սամվել Մարկոսյանը նշել է, որ 2010 թվականին հիմնված ձեռնարկությունն արտադրում է տարբեր տեսակի պահածոներ, արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Արտադրության համար անհրաժեշտ մրգի և բանջարեղենի մթերման 80%-ը ապահովվում է տեղի գյուղական համայնքներից: Ձեռնարկության աշխատակիցները հիմնականում Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներից են։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am