Ֆրանսայում 2018 թվականի նոյեմբերից ավելի քան 10 հազար «դեղին բաճկոնավոր» Է ձերբակալվել. Le Monde

Armenpress 16:34, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ տարվա նոյեմբերին «դեղին բճկոնավորների» շարժումն սկսվելու պահից ձերբակալել Է շարժման ավելի քան 10 հազար կողմնակիցների: Նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել Է Le Monde թերթը՝ հիմնվելով Ֆրանսիայի արդարադատության նախարարությում ստացած տվյալների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկություններով՝ անցյալ տարի Ֆրանսիայի դատարանները շարժման մասնակիցների նկատմամբ կայացրել են ավելի քան 3 հազար մեղադրական դատավճիռներ, մասնավորապես, անկարգությունների մասնակցության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակման հոդվածներով: Ամբողջ Ֆրանսիայում շուրջ 400 մարդ Է բանտարկության դատապարտվել՝ պատժի անհապաղ կատրմամբ: Շատերը, թերթի տվյալների համաձայն, ենթարկվել են պարտադիր հասարակական աշխատանքների: Այլոց նկատմամբ կայացվել են պայմանական բանտարկության պատիժներ:

«Դեղին բաճկոնավորների» ակցիան Ֆրանսիայում սկսել Է 2018 թվականի նոյեմբերի 17-ին: Սկզբնապես դրանք անցել են ի նշան բողոքի ավտոմոբիլային վառելիքի գների բարձրացման դեմ: Հենց այդ պատճառով են շարժման «համազգեստը» դարձել ավտոմոբիլիստների լուսանդրադարձիչ դեղին բաճկոնակները: Առաջին ակցիան, կազմակերպիչների տվյալների համաձայն՝ հավաքել Է 282 հազար մասնակից: Այդ ժամանակվանից ի վեր մոբիլիզացումը նվազել Է: Հասրակական արշավի մասնակիցների պահանջների ցուցակն այժմ ներառում Է իշխանություններից ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ քաղաքական պահանջներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am