1000х90.jpg (78 KB)

4 մարմնամարզիկ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Armenpress 11:01, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին կմասնակցեն 4 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթ խաղարկության հերթական փուլում մեդալների համար կպայքարեն`  Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունը կմեկնարկի նոյեմբերի 18-ին և կեզրափակվի 25-ին: Այն համարվում է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am