1000х90.jpg (78 KB)

Իրանի հյուսիս - արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով հինգ մարդ Է զոհվել

Armenpress 10:03, 8 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ զոհվել, 120-ը տուժել են նոյեմբերի 8-ին Իրանի հյուսիս - արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը: 5,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է երկրի հյուսիս - արեւմուտքի Արեւելյան Ադրբեջանի նահանգում: Էպիկենտրոնը գտնվում Է 1,4 միլիոն բնակչությամբ Թավրիզ քաղաքից 118 կիլոմետր հեռավորության վրա, օջախը 10 կիլոմետր խորությունում Է: Ավելի ուշ գրանցվել են 4,1-ից մինչեւ 4,8 մագնիտուդով մի շարք հետցնցումներ: Եվրոպայի Միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը նշում Է, որ երկրաշարժի շրջանում բնակչության մոտավոր թիվը կազմում Է 20 միլիոն: Ավելի վաղ հայտնել Էին չորս զոհվածների եւ 70 տուժածների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am