1000х90.jpg (78 KB)

«Ռոմա»-ն պարտվել է Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին. Եվրոպայի լիգա

Armenpress 08:49, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի հերթական խաղերում մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման 35-րդ րոպեի «գայլերի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆազիոն:  Երկրորդ կեսում նույն Ֆազիոն կարողացավ շտկել իր սխալը և վերականգնել հաշվի հավասարությունը: Բայց գերմանական թիմին հաջողվեց հանդիպման ավելացված րոպեին հաղթանակ կորզել Տուրամի խփած գոլի շնորհիվ: Ի վերջո «Ռոմա»-ն պարտվեց 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանի վնասվածքից ապաքինվելուց հետո հայտավորված չէր խաղին:

Եվրոպայի լիգայի J խմբում «Ռոմա»-ն երրորդն է և ունի 5 միավոր: 7 միավորով Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am