1000х90.jpg (78 KB)

Մասիս Մայիլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին

Armenpress 13:09, 7 Նոյեմբեր, 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 7-ին  ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ։Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել  Արցախի և ՌԱԿ միջև համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Արցախում կուսակցության կողմից նախատեսվող առաջիկա ծրագրերը։  Մասիս Մայիլյանն իր պատրաստակամություն է հայտնել՝ հնարավորինս աջակցելու նշված ծրագրերի իրագործմանը։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am