1000х90.jpg (78 KB)

Արոնյանը հաջող է մեկնարկել Բուխարեստի մրցաշարում

Armenpress 08:50, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի երեք տուրերից մեկում Արոնյանը հաղթեց` պարտության մատնելով Ֆաբիանու Կարուանանյին, իսկ երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերը 6 հնարավորից ունի 4 միավոր և լրացուցիչ միավորներով մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

 Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Արագ շախմատի մրցաշարն ունի 9 մրցափուլ: Յուրաքանչյուր օր գրոսմայստերը կանցկացնեն երեք պարտիա: Իսկ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am