Էնրիկե Իգլեսիասը հնարավոր է հաջորդ տարի մենահամերգով հանդես գա Երևանում

Armenpress 17:31, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի երգիչ, երգահան և դերասան Էնրիկե Իգլեսիասը հնարավոր է 2020 թվականին ելույթ ունենա Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց երգչի զարմիկը` Խորխե Իգլեսիասը, ով համագործակցում է Silk Note երաժշտական փառատոնի հետ:

Նա ընդգծեց, որ խոսել է Էնրիկեի հետ և այժմ փորձում են հասկանալ, թե շրջագայությունների ինչ ժամանակացույց ունի երգիչը, որպեսզի հնարավորության դեպքում կազմակերպեն նրա այցը Հայաստան:

Խորխե Իգլեսիասը Հայաստան է ժամանել նոյեմբերի 6-10-ը  Silk Note երաժշտական փառատոնին մասնակցելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am