Էմմա Ուոթսոնը պատմել է, թե ինչպես է վերաբերվում իր մենակությանը

Armenpress 17:23, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարրի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնը Vogue-ին տված հարցազրույցում պատմել Է, թե ինչու Է երջանիկ, որ մենակ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բրիտանացի դերասանուհին խոստովանել Է, որ դեռ վերջերս անհանգստանում Էր այն բանի պատճառով, որ շուտով (ապրիլի 15-ին) լրանալու Է իր 30 տարին, իսկ ինքը դեռ չի ամուսնացել:

«Եթե շուտով լրանալու Է ձեր 30 տարին, բայց դուք չունեք ամուսին, երեխա, դա ձեզ անհանգստություն Է պատճառում»,-ասել Է Ուոթսոնը:

Սակայն, նրա խոսքով, իրեն հաջողվել Է հաղթահարել այդ մտքերը եւ ընդունել իրավիճակը: «Ես երբեք չԷի հավատում այն մարդկանց, որոնք ասում Էին. «Ինձ դուր Է գալիս մենակ լինելը»: Իսկ այժմ ես ինքս եմ երջանիկ մենակ լինելով: Ես դա համարում են «գործընկերություն ինքս ինձ հետ» եւ ինքնակատարելագործում»,-բացատրել Է Էմման:

Այժմ Մեծ Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն ակտիվորեն զբաղվում Է «Փոքրիկ կանայք» ֆիլմի առաջմղմամբ, որում նա խաղացել Է: Կինոնկարն Էկրան դուրս կգա 2020 թվականի հունվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am