Միջուկային գործարքի հետ կապված խնդիրների մեղքը փորձում են բարդել Իրանի վրա. Լավրով

Armenpress 15:53, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային գործարքի շուրջ տագնապալի իրադրությունն ստեղծվել Է այն բանի պատճառով, որ ԱՄՆ-ը ոչ միայն հրաժարվել Է իր պարտավորություններից, այլեւ պահանջում Է, որ դա անեն մյուս մասնակիցները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք խիստ անհանգստացած ենք (միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունից), եւ այդ տագնապն առաջացել Է ո՛չ այսօր եւ ո՛չ Էլ երեկ, այլ անցյալ տարվա մայիսին, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց այդ պայմանավորվածությունից դուրս գալու մասին»,-ասել Է նա:

«ԱՄՆ-ը ոչ միայն չեղյալ հայտարարեց իր սեփական պարտավորությունները, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, այլեւ պատժի սպառնալիքներով, պատժամիջոցների ճանապարհով արգելեց աշխարհի մյուս երկրներին՝ կատարելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ),-շարունակել Է Լավրովը:-Դրանով իսկ Վաշինգտոնը, եւ դա Է խնդրի արմատը, բոլորից պահանջեց, որ նրանք ոչինչ չանեն այն ամենից, ինչը բաժին Է հասնում Իրանին ԳՀՀԾ-ին համապատասխան: Իրանից պահանջում են առանց բացառության կատարել ամենը, իսկ ի պատասխան ոչինչ չեն տալիս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am