1000х90.jpg (78 KB)

Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի խաղերը

Armenpress 08:23, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D  խմբերի հերթական տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ A խմբում «Ռեալ»-ը Մադրիդում կխաղա «Գալաթասարայ»-ի հետ, ՊՍԺ-ի մրցակիցն էլ «Բրյուգե»-ն է:

B խմբում «Բավարիա»-ն ուժերն է չափելու «Օլիմպիակոս»-ի հետ, «Ցրվենա Զվեզդա»-ն՝ «Տոտենհեմ»-ի:

C խմբում Զագրեբի «Դինամո»-ն կփորձի գերազանցել Դոնեցկի «Շախտյոր»-ին, «Ատալանտա»-ի հակառակորդն էլ «Մանչեսթեր Սիթի»-ն է:

D խմբում կմրցեն հետևյալ զույգերը՝ «Լևերկուզեն»-«Ատլետիկո», «Լոկոմոտիվ»-«Յուվենտուս»:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am