«Լիվերպուլ»-ը, «Բորուսիա»-ն հաղթեցինք, «Չելսի»-ն՝ ոչ. Չեմպիոնների լիգա

Armenpress 08:18, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  E խմբում «Լիվերպուլ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Գենկ»-ին, «Նապոլի»-«Զալցբուրգ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

F խմբում Դորտոմունդի «Բորուսիա»-ն պարտության մատնեց «Ինտեր»-ին 3:2 հաշվով, «Բարսելոնա»-ն չկարողացավ հաղթել «Սլավիա»-ին՝ 0:0:

G խմբում «Լիոն»-ն առավելության հասավ «Բենֆիկա»-ի նկատմամբ 3:1 հաշվով, «Զենիթ»-ը 0:2 հաշվով պարտվեց «Լայպցիգ»-ին:

Եվ H խմբում «Չելսի»-«Այաքս»-ն գոլառատ ստացվեց, բայց ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4, «Վալենսիա»-ն 4:1 հաշվով գերազանցեց «Լիլ»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am